Ընտրում ենք գազօջախ խոհանոցի համար

Խոհանոցային տեխնիկայի ընտրությունը պահանջում է հատուկ մոտեցում: Ինչպե՞ս ընտրել այնպիսի գազօջախ, որը համապատասխանի խոհանոցի ինտերիերին, լինի որակյալ ու դիմացկուն:
Ներկառուցված տեխնիկայի առավելությունն այն է, որ համապատասխանեցվում է կահույքի չափերին, քիչ տեղ է զբաղեցնում և կարող է գտնվել ձեզ հարմար վայրում ու ցանկացած բարձրության վրա:
Շատ դեպքերում ընտրում ենք այնպիսի տեխնիկա, որը շատ հեշտ է տեղադրվում: Օրինակ՝ փորձարարությունների սիրահարները սիրում են մշտապես փոփոխությունների ենթարկել կահույքը: Այս դեպքում նպատակահարմար է օգտագործել միայն գազօջախներ, որոնք փոխարինելը կամ վերանորոգելը շատ ավելի հեշտ է:
Գազ թե՞ էլեկտրականություն
• Գազն ավելի մատչելի է՝ ի տարբերություն էլեկտրաէներգիայի: Բացի այդ, գազօջախները չեն պահանջում նախօրոք տաքացում:
• Էլեկտրական սալօջախները չեն անջատում ածխաթթու գազ
• Գազօջախները պահանջում են հատուկ զգուշություն՝ պայմանավորված պայթյունավտանգության մեծ հավանականությամբ
• Էլեկտրականության դադարեցումը շատ ավելի հաճախակի է լինում, քան գազի մատակարարման դադարեցումը
գազօջախ Էմալապատ պողպատե մակերեսով գազօջախներն ամենատարածվածն են, հեշտ խնամք են պահանջում և մատչելի են, տալիս են գունային լայն ընտրության հնարավորություն: Սակայն հուսալիության համար պետք է ընտրել չուգունե վանդակներ:
գազօջախ Չժանգոտվող պողպատը համեմատաբար թանկ է, սակայն գեղեցիկ է: Այն հնարավորություն է տալիս ավելի հեշտ ազատվել յուղից ու կեղտից, ինչպես թրծած ապակին՝ սակայն ի տարբերություն չժանգոտվող պողպատի ապակե մակերեսով գազօջախներն ավելի թանկ են:

Ի տարբերություն հին գազօջախների՝ այսօրվա տեխնիկան ունի մի շարք առավելություններ.
• Էլեկտրական այրիչները պարզեցնում են գազօջախի աչքը վառելու գործընթացը
• Գազը կառավարող համակարգի շնորհիվ դադարեցվում է գազի մատակարարումը կրակը հանգչելու դեպքում
• Թայմերի միջոցով հեշտանում է տնային տնտեսուհիների աշխատանքը: Ձայնային ազդանշանը տեղեկացնում է պատրաստման պրոցեսի ավարտի մասին:

գազօջախ Ինչպիսի ոճային ուղղվածություն էլ ընտրեք խոհանոցի համար համապատասխան գույնով ու դիզայնով սալօջախներ ընտրելը դժվարություն չի ներկայացնում:
Կարևորը չպետք է մոռանալ, որ գույնը պետք է համապատասխանի ոչ միայն խոհանոցի, այլև կահույքի գույնին:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ