Ընտրում ենք կանգնակ անձրևանոցի համար
Հարմարավետ բնակարան ունենալու նախապայմաններից են ոչ միայն կահույքն ու կենցաղային իրերը, այլև աքսեսուարները, դեկորատիվ տարրերը, որոնց շնորհիվ սենյակը դառնում է առավել ջերմ ու հարմարավետ։ Այս հոդվածում կխոսենք անձրևանոցների կանգնակների ու դրանք նախասրահի ինտերիեր ներմուծելու մասին։
Պլաստիկե կանգնակներ
Պլաստիկե կանգնակները հազվադեպ են գործածվում որպես դեկորատիվ իրեր։ Արտադրողներն առաջարկում են տարբեր գույների, ձևերի ու չափերի պլաստիկե կանգնակներ, որոնք լայն ընտրության հնարավորություն են տալիս։ Պլաստիկե կանգնակներն ամենաընդունված տարբերակն են այն դեպքում, երբ մարդիկ նախընտրում են որակ ու հարմարավետություն թեկուզ և ոչ մատչելի գնով։
Ապակե կանգնակներ
Ապակե կանգնակներն առավել հարմարավետ են, սակայն այնքան էլ մատչելի չեն։ Նման կանգնակ պատրաստելու համար օգտագործվում է հատուկ ապակի, որը դիմակայում է մեծ ճնշմանն ու ուժեղ հարվածներին։
Պետք է հաշվի առնել այն, որ կանգնակները գեղեցիկ են լինում որոշակի ոճում։ Օրինակ՝ ապակին տեղին կլինի կիրառել տեխնո և հայ-թեք ոճերում։
Մետաղական կանգնակներ
Մետաղական կանգնակներից կարող են օգտվել ընտանիքի բոլոր անդամները։ Դրանք գեղեցիկ են, փոքր տեղ են զբաղեցնում։ Մեծ տարածում ունեն երկաթակուռ կանգնակները, որոնք նպատակահարմար կլինի կիրառել դասական, միջերկրախովյան և պրովանս ոճերում։
Ժամանակակից ինտերիերում ևս մետաղական կանգնակներն ունեն կայն կիրառություն։ Եթե նախասրահը շատ փոքրիկ է, ապա մինիմալիստական ոճի կանգնակն այդ դեպքում հիանալի լուծում է։
Կերամիկական կանգնակներ
Ցանկացած կերամիկական իր նրբագեղություն է հաղորդում ինտերիերին․ բացառություն չեն նաև անձրևանոցների համար նախատեսված կերամիկական կանգնակները։
Դրանք կարող են լինել տարբեր ձևերի՝ ծազկամանի, բուի տեսքով և այլն։
Փայտե կանգնակներ
Փայտե կանգնակները պատրաստվում են փայտի տարբեր տեսակներից։ Պատրաստման ընթացքում այն լաքապատում են, որպեսզի պաշտպանվի խոնավությունից։
Կանգնակ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն տարողունակ ու հարմարավետ, դիմացկուն ու որակյալ։