Ընտրում ենք լոգասենյակի վարագույր
Ժամանակակից լոգասենյակներում վարագույրն անփոխարինելի է, քանի որ վերջինս օգնում է մեծացնել տարածությունը և շեշտադրում անել ինտերիերում:
2017 թվականի ակտուալ գույները
Բեժագույն
Բեժագույնը հարմար է գրեթե բոլոր ոճերի լոգասենյակներին, բայց առավել լավ է համադրվում արտ-դեկո, դասական, վինտաժ և պրովանս ոճերի լոգասենյակներում: Այս գույնը հարմար է ինչպես մեծ բնակարանի կամ առանձնատան, այնպես էլ՝ փոքր բնակարանի համար:
Բեժագույնը մի քանի երանգներ է ունենում, օրինակ, ներքոնշյալ նկարում պատկերված բեժագույնը, ավելի շուտ մոխրագույն է հիշեցնում, որը հարմար է հայ-տեք ոճի լոգասենյակների համար:
Այժմ նորաձև են վարագույրները քիվերին ամրացնելու համար նախատեսված օղակները, որոնք էժան են և միաժամանակ լոգասենյակին հետաքրքիր տեսք են հաղորդում:
Կանաչ
Կանաչը հանգստության խորհրդանիշ է, այն կարծես մերձեցնում է բնությանը: Այս երանգի վարագույրներ կարելի է օգտագործել պրովանս, ֆյուժն և արտ-դեկո ոճերում:
Սպիտակ
Սպիտակ գույնն օգտագործում են հիմնականում ժամանակակից, սկանդինավյան և հայ-տեք ոճերի լոգասենյակներում: Ստորև ներկայացնում ենք սպիտակ գույնի ոճային վարագույրների օրինակներ.
Սպիտակը համադրում են այլ գույների պաստելային երանգների հետ, օրինակ, վարդագույնը հարմար կլինի համապատասխան երանգի լոգասենյակների համար:
Կապույտ
Կապույտը ջրի, ծովի և երկնքի գույն է, որը հարմար է ծովային, ֆյուժն և մոդերն ոճի լոգասենյակների համար:
Կարող եք լոգասենյակի ինտերիերը լրացնել նախշեր ունեցող վարագույրով:
Վարդագույն
Շատերը վարդագույնի սիրահար են, բայց լոգասեյակի վարագույրի հարցում լավ կլինի ընտրել ոչ թե վառ վադագույնը, այլ վարդագույնի պաստելային երանգները:
Կիսաթափանցիկ վարագույրները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր փակ տարածքում գտնվելու վախեր ունեն: Նրանք այդպես կարող են տեսնել վարագույրի հետևում կատարվածը:
Վարագույրների խնամքը
Լոգասենյակի վարագույրն, անկասկած, ամեն տարի պետք է փոխել, քանի որ վարագույրի վրա կարող են սնկեր գոյանալ, կամ այն կարող է պատռվել:
Պոլիէսթերային վարագույրների առավելությունն այն է, որ դրանք կարող եք լվանալ մինչև 40 աստիճան ջրում, բայց չարժե հաճախ լվանալ, քանի որ անջրաթափանց նյութը կարող է մաքրվել, և վարագույրը կսկսի վատ չորանալ: Վարագույրները չի կարելի արդուկել, բայց փոխարենը կարող եք հարթեցնել գոլորշով:
Շատ հարմար են նաև բամբակից վարագույրները, որոնց մի շերտն անջրաթափանց նյութից է, մյուսը՝ կտորից: Վերջիններս պետք է լվանալ մինչև 40 աստիճան ջրում:
Eva և Peva սինթետիկ նյութերից պատրաստված վարագույրներն ամենահարմարն են, քանի որ լվանալու կարիք չունեն, բավական է ընդամենը լվացող միջոցով և կտորով դրանք մաքրել: Այդպիսի վարագույրներն առավել հարմար են և մաշվածակայուն 🙂