Ընտրում ենք մանկական կահույք

Մանկական կահույքը շատ կարևոր տեղ է գրավում երեխայի սենյակի ինտերիերի ձևավորման հարցում: Գեղեցիկ լինելուց բացի, այն պետք է լինի անվտանգ ու հարմարավետ:
Մանկական կահույքի դիզայնն ու չափերը պայմանավորված են երեխայի տարիքով: Ավելի փոքր տարիքում ընտրություն են կատարում ծնողները, իսկ մեծանալուն պես արդեն երեխաներն են ընտրում իրենց սենյակի կահույքը:
Մանկական կայույքն, ի տարբերություն կահույքի մյուս տեսակների, առանձնանում է իր հարմարավետությամբ, երեխային հասանելիությամբ ու հեշտ շահագործմամբ: Օրինակ՝ այս դեպքում դարակներն ավելի ցածր են լինում: Ինչպես մահճակալը, այնպես էլ կահույքը չպետք է ունենա սուր անկյուններ ու բռնակներ և չպետք է խոչընդոտի երեխայի շարժումներին ու երթևեկությանը:
Ժամանակակից մանկական կահույքի հետաքրքիր առանձնահատկություններից է լույսերի կիրառումը կահույքի ներսում, որոնք կարող են ծառայել որպես լուսամփոփ և յուրօրինակություն հաղորդել ինտերիերին:
Կահույքն ընտրելիս պետք է հաշվի առնել՝ ինչ նպատակով է այն օգտագործվելու: Գրքերի ու խաղալիքների կահույքը պետք է լինի այնպիսին, որ երեխան կարողանա ինքնուրույն տեղավորել խաղալիքներն ու գրքերը. չէ՞ որ դա զարգացնում է երեխայի ինքնուրույնությունը:
Կահույքն ընտրելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել որակով, այսինքն՝ ինչ նյութերից է կառուցված այն: Ավելի մատչելի տարբերակ է ԴՍՊ-ից կառուցված կահույքը, սակայն պետք է պարզել տեսակը, քանի որ այն կարող է առողջության համար վնասակար նյութերից կազմված լինել:
Փայտե կահույքն, ի տարբերություն ԴՍՊ-ի, ավելի թանկ է ու հետևաբար էկոլոգիապես մաքուր:
Մյուս տարբերակը ՄԴՖ-ից կառուցված կահույքն է: Այս նյութի գլխավոր առավելությունը ցանկացած ձևի կահույք պատրաստելու հնարավորությունն է: Մի քանի վառ գունային երանգներ ավելացնելու դեպքում սենյակը կդառնա երեխայի ամենասիրելի անկյունը:
Ինչպիսի կահույք ընտրեք, շատ կարևոր է, որ այն ստեղծի հարմարավետ միջավայր, լինի անվտանգ և դուր գա ձեր երեխային:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ