Ընտրում ենք մանկական սեղան
Մանկական սեղանները շատ տարբեր են ու բազմազան՝ կախված տարիքից ու նշանակությունից: Interier.am-ը ներկայացնում է մանկական սեղանների տեսակներն ու դրանց առավելությունները:
Կերակրելու սեղան
6 ամսական երեխաներն արդեն կարողանում են ինքնուրույն նստել, հետևաբար կարելի է ձեռք բերել սեղանիկով աթոռ կերակրելու համար: Սա հիանալի տարբերակ է մինչև երկու տարեկան երեխաների համար, քանի որ գոտիներն ապահովում են անվտանգությունը, ունի բարձրությունն ապահովող կարգավորումների հնարավորություն, փոքր տարածք է զբաղեցնում: Սակայն ունեն նաև թերություններ՝ փոքր մակերեսով սեղանածածկ և բացի այդ, երեխան չի կարող ինքնուրույն նստել և դուրս գալ:
Խաղալու համար նախատեսված սեղան
Սովորաբար կահույքի այս տեսակը նախատեսված է միայն խաղալու համար: Այն կարող է լինել զարգացնող, երաժշտական, նկարչական: Առավելություններից մեկը երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնելն է, իսկ թերություններից է տարիքային սահմանափակումը:
Փոփոխվող
Այս սեղանների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մեծանում է երեխայի մեծանալուն զուգահեռ: Առավելություններից են՝ ճիշտ կեցվածքի ձևավորումը, գումարի տնտեսումը:
Գրասեղան
Եթե երեխաներին փորձենք նստեցնել մեծ գրասեղանների մոտ, ապա այնքան էլ հարմար չի լինի: Երեխաների համար նախատեսված գրասեղանները պետք է ունենան իրենց առանձնահատկությունները, համապատասխանեն չափերով: Դրանց օգնությամբ ձևավորվում է ճիշտ կեցվածք, հնարավորություն են տալիս պահպանելու իրերը և այլն:
Շրջանաձև
Գոյություն ունեն շրջանաձև սեղաններ, որոնց շուրջը կարող են նստել մեկից ավելի երեխաներ: Դրանք օգնում են ստեղծել հարմարավետություն, ազատ տարածություն, սակայն պահանջում են առանձին լուսավորություն:
Սեղաններ ընտրելիս պետք է առաջնորդվել՝ հաշվի առնելով հետևյալ հատկանիշները՝ հարմարավետություն, հուսալիություն, ամրություն: Չպետք է սահմանափակվել միայն բարձր որակով, կարևոր է բոլոր հատկանիշների համադրությունը երեխաների առողջությունը վտանգի չենթարկելու համար: