Ընտրում ենք պաստառներ

պաստառ

Գույն ու պատկեր
Մուգ պաստառները շատ հարմար են ննջասենյակների համար, քանի որ դրանց շնորհիվ կարելի է ստեղծել տաք ու հարմարավետ սենյակ:
Ուղղահայաց գծերով պաստառները մեծացնում են առաստաղի բարձրությունը, բայց այդ դեպքում տուժում են պատերը:
Հորիզոնական գծերը հակառակ պատկերն են ստեղծում՝ այդ դեպքում ի օգուտ պատերի տուժում են առաստաղները:
Խոշոր նկարներով պաստառները օգտագործվում են ընդարձակ սենյակներում, իսկ ավելի փոքր սենյակների համար պետք է ընտրել մանր նախշերով պաստառներ:
Փայլուն պաստառները կօգնեն ստանալ տարբեր էֆեկտներ ու կստեղծեն այնպիսի տպավորություն, որ պատկերը բաղկացած է մի քանի շերտից, ինչի շնորհիվ սենյակի տարածությունը զգալիորեն կմեծանա:

Երանգներ
Որպեսզի չսխալվեք պաստառների երանգների ընտրության հարցում, հարկավոր է վերցնել պաստառների նմուշներն ու հասկանալ, որքանով են դրանք համապատասխանում սենյակին:
Ժամանակակից մոտիվներ
Մի վախեցեք նորարարություններից: Այժմ նորաձև են ծաղկային նախշերը, տարատեսակ վանդակների ու ջինսային շերտագծերով, ժանյակի մոտիվներով ու նախշերով և այլն:

Թուղթ և ֆլիզելին
Թղթային պաստառները արդեն մի քանի տարի է, ինչ նորաձև են: Դրանք էկոլոգիապես մաքուր են և թույլ են տալիս պատերին շնչել:
Ժամանակակից տեխնոլոգիաներն արագ զարգանում են, և պաստառների մշակմամբ զբաղվողներն առաջարկում են առավել հարմար ու սոսնձվող պաստառներ: Դրանցից են՝ ֆլիզելինե հիմքով պաստառները, որոնք իրենց կպչուն նյութի շնորհիվ անմիջապես սոսնձվում են պատին: Ֆլիզելինը էկոլոգիապես մաքուր նյութ է՝ կազմված ցելյուլոզայից ու պոլիէսթերից: Դրանք շատ հարմար է կիրառել մանկական սենյակներում և այն բնակարաններում ու սենյակներում, որտեղ ապրում են ալերգիայի հակում ունեցող մարդիկ:

Ինքնասոսնձվող պաստառներ
Սա պաստառների այն տեսակներից է, որոնք ունեն սոսնձանյութ: Դա ակտիվացնելու համար անհրաժեշտ է պաստառը մոտ 30 վայրկյան պահել տաք ջրի մեջ: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս նման պաստառները սոսնձել սովորական թղթային պաստառների նման, քանի որ սոսնձի որակը երբեմն թույլ չի տալիս ճիշտ ու լավ սոսնձել պաստառները:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ