Ընտրում ենք պաստառներ
Տունը մարդու հանգստի վայրն է, որտեղ նա վերականգնում է ուժերը, իրեն հարմարավետ զգում: Բայց գալիս է մի ժամանակ, երբ պատերի գույնը հոգնեցրել է կամ պաստառը մաշվել ու անհրաժեշտ է փոխել այն, այսինքն վերանորոգում անել: Ահա պաստառներ ընտրելիս պարզ ու հասկանալի մի քանի խորհուրդ:
Ինչպես ընտրել պաստառ
Պաստառ ընտրելիս հարկ է ուշադրություն դարձնելնրան, թե ինչի համար են նախատեսված սենյակները, նրանց գույնին, նախշին ու կառուցվածքին: Պաստառի ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկ է դիտել` օրական քանի ժամ է արևը լուսավորում այս կամ այն սենյակը:
Նկատվել է, որ կապտականաչավուն պատերով սենյակներն ավելի սառն են թվում, իսկ դեղնանարնջագույն երանգներն` ավելի տաք: Անտրամաբանական է արևի լույսով լավ լուսավորվող սենյակներում դեղին պաստառներ սոսնձել, քանի որ սենյակի մթնոլորտը չափից դուրս տաք ու նույնիսկ նյարդայնացնող կլինի:
Ինչ նկարներով պաստառ ընտրել:
Մեծ նշանակություն ունի պաստառների նկարը: Խոշոր նկարով պաստառը ցանկալի է սոսնձել փոքր սենյակներում.ման կերպ փոքր տարածությունը կարելի է տեսողականորեն ընդարձակել, իսկ մանր ծաղիկներով պաստառների օգնությամբ մեծ տարածքն ավելի հարմարավետ կդառնա: Ուղղահայաց երտերով պաստառներն ավելի բարձր առաստաղի էֆեկտ կստեղծեն:
Միագույն պաստառ կարելի է ընտրել այն դպքում, երբ պատերին նախատեսվում են գորգեր կամ դեկորատիվ տարրեր: Միևնույն տարածքում երբեմն օգտագործում են երկգույն պաստառներ` գեղագիտորեն համադրելով գույները:
Ինչ պաստառ ընտրել յուրաքանչյուր սենյակի համար
Ամեն մի սենյակում պետք է տվյալ սենյակի նշանակությանը համապատասխան պաստառներ լինեն. մանկական սենյակում` մուլտֆիլմերի հերոսների, ննջարանում մատիտային գույների, հյուրասենյակում` զուսպ կամ հարուստ մոտիվներով և այլն:
Ընդ որում` լոգասենյակում ավելի լավ է օգտագործել ջրակայուն պաստառներ: Պաստառները պետք է այնպես ընտրել, որ գունային անցումը մի սենյակից մյուսը չափից դուրս հակադիր չլինի, այլ հարթ ու ներդաշնակ կատարվի:
Ինչից են պատրաստված պաստառները
Այժմ պաստառների տեսակների մասին: Գոյություն ունեն թղթե, ֆլիզելինե, վինիլային, ապակեմանրաթելային, թավշամահուդե և տեքստիլային պաստառներ:
Թղթե պաստառներ
Թղթե պաստառները կարող են բաղկացած լինել թղթի մեկ կամ մի քանի շերտից. որքան շատ են շերտերը, այնքան պաստառն ավելի ամուր է: Դրանց օգուտն այն է, որ էժան են, բացի այդ` բազմաշերտ պաստառները կարելի է ներկել, այդ պատճառով այն հաճախ են փակցնում մանկական սենյակներում:
Թղթե պաստառները պրակտիկ չեն, քանի որ արևի ճառագայթների տակ արագ գունաթափվոմ են, նկարը ջջվում է: Նման պաստառները հարթ ու ռելիեֆային են լինում, ինչն իր հերթին խնդիր է առաջացնում ռելիեֆային նախշում փաշու կուտակման պատճառով: Սրանց թերությունը նաև այն է, որ զգայուն են խոնավության նկատմամբ:
Ֆլիզելինային պաստառներ
Ֆլիզելինային պաստառներն արտադրվում են ֆլիզելինից, որը ներառում է ցելյուլոզ և տեքստիլ մանրաթելիկներ:Այս պաստառերի առավելությունն այն է, որ սոսնձման ըթացքում սոսինձը քսում են միայն պատին` այսպիսով տնտեսելով սոսինձ ու ժամանակ:
Ֆլիզելինե պաստառներն ամենահարմարն են հյուրասենյակի և հատկապես մանկասենյակի համար, քանի որ հեշտոթյամբ ենթակա են ներկման: Գույնը փոխելու համար օգտագործում են ջրաէմուլսիական ներկեր;
Վինիլային պաստառներ
Առավել հաճախ հյուրասենյակի ու նախասրահի համար գնում են վինիլային պաստառներ, քանի որ նրանք նմանակում են պատերի ծածկումը կաշվով, մետաքսե կամ մարմարե ծածկաշերտը, ինչը սենյակներին ազնվական տեսք է տալիս:
Վինիլային պաստառները թղթե պաստառներ են, որոնց վրա վինիլային շերտ է դրվում, ինչի շնորհիվ նրանք լավ ամրություն ու առանձնակի փափկություն են ունենում: Այս պաստառները հարթ մակերես ունեն ու խոնավադիմացկուն են, ինչը թույլ է տալիս սոսնձել դրանք խոհանոցում:
Ապակեմանրաթելային պաստառներ
Այս պաստառները պատրաստելու համար օգտագործում են սեդա, կվարցային ավազ, կիր, դոլոմիտներ: Բաղադրությունը խաոսում է այս պաստառների հրդեհակայուն որակների մասին. նրանք դիմանում են բարձր ջերմաստիճանի ու անջրաթափանց են: Սրանք սովորաբար օգտագործում են հասարակական տարածքներում:
Թավշամահուդե և տեքստիլային պաստառներ
Այս պաստառները շատ զգայուն են խոնավության նկատմամբ` դա նրանց թերությունն է, փոխարենը նրանք շքեղ են ու նորաձև:
Ինչպես սոսնձել պաստառները
Պաստառը սոսնձելուց առաջ պետք է տկել պատերի թերությունները` հեռացնել մեխերը, շտկել վնասված սվաղը և իհարկե պոկել հին պաստառները; Հաջորդ փուլն աստառումն է (грунтовка):
Եթե անուշադրության մատնեք այս փուլերը, նոր պաստառի գեղագիտական էֆեկտը կփչանա, քանի որ դժվար է պաստառների օգնությամբ թաքցնել պատի անհարթությունները: Պաստառների արտադրության մեջ օգտագործվում են տարբեր քիմիական նյութեր, որոնք բացասական ազդեցություն կունենան առողջության վրա, հետևաբար պաստառ գնելիս խորհուրդ է տրվում ուշադիր կերպով քննել բոլոր թեր և դեմ կողմերը:
Այս հիմնական տեղեկություններ ունենալը թույլ կտա համարձակորեն անցնել տան թարմացմանը: