Ընտրում ենք փոշեկուլ

Մեր հավատարիմ օգնականները միշտ չէ, որ գոհացնում են տնային տնտեսուհիներին։ Ինչպիսի՞ փոշեկուլ պետք է ընտրել, որ հետագայում չափսոսաք Ձեր ընտրության համար։ Interier.am-ը կօգնի ճիշտ ընտրություն կատարել։

Ըստ կառուցվածքի փոշեկուլները լինում են՝ շարժական և ստացիոնար, իսկ ըստ աշխատանքային սկզբունքի` առանձնացվում է երկու տեսակ՝ լվացող ու չոր մաքրում իրականացնող։ Գոյություն ունեն նաև օդը զտող փոշեկուլներ՝ փոշին կլանող պարկով, ցիկլոնային, ջրային զտիչներով ու խառը։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։
Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են պարկերով փոշեկուլներ, գիտեն, որ քանի դեռ պարկը դատարկ է ու զտիչները մաքուր են, այն աշխատում է շատ արագ ու արդյունավետ։ Իսկ հետո հզորությունը թուլանում է, փոշին մնում է գորգի վրա ու շատ ժամանակ պահանջվում այն մաքրելու համար։

 

Հզորություն

Եթե օգտագործման հզորությունը կարող է հասնել 1200-1800 վատտի, ապա ներծծելու հզորությունը կազմում է 250-330 վատտի։ Դա բավական է ամենօրյա մաքրության համար, բայց եթե բնակարանին անհրաժեշտ է ավելի խորը մաքրություն, ապա պետք է օգտագործել 350-440 վատտ հզորությամբ փոշեկուլներ։

Օդի զտում փոշեկուլի միջոցով

Սա շատ լուրջ խնդիր է, որին կոնստրուկտորները տարբեր լուծումներ են տալիս։ Զտիչների մեծ մասը փոշին կարողանում է պահել, իսկ ավելի խոշոր իրերը դժվար են ներկլանվում և լուրջ վտանգ են ներկայացնում՝ համարվելով ալերգիկ հիվանդությունների պատճառ։
Փոշին հավաքվում է մեկանգամյա օգտագործման թղթե կամ բազմամյա օգտագործման կտորե պարկերի մեջ։ Առաջինը համարվում է ավելի որակյալ՝ շնորհիվ եռաշերտ կառուցվածքի։ Կտորե պարկերն ավելի երկար են ծառայում` դուրս հանելով իրենց մեջ կուտակված աղբը։ Առավել հարմար են փոշին կլանող կոնտեյներներով փոշեկուլները, որոնք աշխատում են մրրիկային փոշեմաքրիչի սկզբունքով։ Սրանք օգտագործելն ավելի հեշտ է։ Ընդամենը հանում ենք կոնտեյները, դուրս ենք բերում աղբը, թեթևակի լվանում ենք ու չորացնում։
Լվացող փոշեկուլները ապահովում են մաքրության բարձր որակը։ Դրանք ոչ միայն հեռացնում են փոշին մակերեսորեն, այլև լվանում են գորգն ու մաքրում հատակը։ Այս փոշեկուլների մեծամասնությունն օգտագործվում է կերամիկական սալիկները, լինոլեումներ ու լամինատներ մաքրելու համար, իսկ բնական հումքով գորգերն ու մանրահատակը խոնավություն չեն սիրում։ Բացի այդ, փոշեկուլները կարող են աշխատել նաև չոր ռեժիմով։
Լվացող փոշեկուլների մեջ առանձնանում են շոգեգեներատորով աշխատող փոշեկուլները, որոնք հիանալի մաքրում են սալիկները, սանտեխնիկան, խոհանոցային կահույքը և այլն։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ