Ընտրում ենք վառ բազմոց

bazmoc-2

Վառ գույնի բազմոցները կկենդանացնեն ինտերիերն ու կբարձրացնեն տրամադրությունը: Կարևորը ճիշտ գույն ընտրելն է, որպեսզի սենյակի ինտերիերում այն օտարոտի չթվա:

Վառ գույներով բազմոցները կարող են լինել հանգիստ գույներով ինտերիերի շեշտադրում կամ էլ հենց գունավոր ինտերիերի լրացում 🙂

Դիտարկենք վառ գույների բազմոցների մի քանի օրինակ

Դեղին բազմոց

Հագեցած դեղին գույնը կդառնա ինտերիերի գլխավոր հերոսը, իսկ դեղինի մյուս երանգները կլրացնեն այն: Դեղին բազմոցը հիանալի տեսք է ունենում սպիտակ պատերի ֆոնին, համադրվում է նաև մանուշակագույնի, մոխրագույնի, կանաչի, սևի ու կապույտի հետ:

Սենյակում շեշտադրումներ անելիս չպետք է հարկ եղածից շատ ջանք թափել: Դեղինը կամակոր գույն է, և ավելցուկի դեպքում տագնապի զգացողություն է առաջացնում: Վառ դեղինը հարմար կլինի հյուրասենյակում, իսկ ննջասենյակի համար ավելի լավ է ընտրել ավազի գույնը, որը սենյակին հարմարավետություն ու մեղմություն կհաղորդի:

bazmoc-5

Վառ կարմիր բազմոց

Կարմիր գույնը մյուսներից ավելի հաճախ են ընտրում: Կարմիրը զորության, իշխանության և շքեղության գույն է, որի հետ, սակայն, պետք է զգույշ վարվել: Դիզայներները խորհուրդ չեն տալիս սենյակը լցնել այս գույնով. բավարար է մեկ շեշտադրումը, ասենք՝ բազմոցի տեսքով: Ինտերիերի գույնը կարելի է նոսրացնել կարմիր արձանիկներով կամ վարագույրների կարմիր ասեղնագործությամբ:

Կարմիր անկյունային բազմոցը հիանալի տեսք կունենա պաստելային ու նուրբ գույներով (բեժագույն, արծաթագույն) ինտերիերում

bazmoc-1

Կանաչ բազմոց

Կանաչ գույնի ներկապնակը հարուստ է, ուստի առանց որևէ դժվարության կարելի է ընտրել բազմոցի անհրաժեշտ երանգ, որը կներդաշնակի ընդհանուր ինտերիերին: Բնության գույնը հիանալի կերպով համադրվում է բնափայտի հետ, ուստի բազմոցի կողքին կարելի է դնել հյուսկեն լրագրասեղան:

 bazmoc-6

Գունավոր վառ բազմոցը սենյակի տրամադրությունն է ու հուզական բաղադրիչը, ուստի հակառակ արդյունք չստանալու համար չպետք է սենյակը ծանրաբեռնել գույնով: Վառ գույների առատությունից չհոգնելու համար հագեցած գույնը պետք է զբաղեցնի մակերեսի առավելագույնը 20%-ը: Գունավոր բազմոց գնելուս առաջ ուշադրություն դարձրեք ձեր ինտերիերին ու բազմոցի գույնին:
Վառ գույների առկայություն նախատեսվում է մի շարք ոճերում՝

  • էքսպրեսիոնիզմ — հարմար կլինի կիտրոնագույնը.
  • գլամուր — վառ վարդագույն բազմոց.
  • բոխո — մանուշակագույն, կապույտ, սև.
  • քիթչ — չհամադրվող գույների համադրություն.
  • հայ-թեք — վառ կապույտ բազմոց՝ քրոմացված ձևավորմամբ:

Մի՛ վախեցեք վառ գույներից, այսպիսի բազմոցները կդառնան ձեր ինտերիերի հետաքրքրությունը 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ