Ընտրում ենք խոհանոցի կահույք

ընտրում-ենք-խոհանոցի-կահույք-1

Ասում են՝ դիզայնի մեջ վատ գույներ չկան, կան գույների սխալ համադրություններ։ Օրինակ, սև առաստաղը բաց գույնի պատերի և կահույքի հետ համադրած, հիասքանչ տեսք է տալիս սենյակին։ Այսօր կխոսենք խոհանոցի գույնի մասին և կդիտարկենք առավել տարածված գունային պայծառ լուծումները. դեղին, կարմիր, նարնջագույն և այլն։

Տաք երանգներով խոհանոց

Եթե սիրում եք տաք և պայծառ գույներ, բայց չեք ուզում, որ խոհանոցը ճչան լինի, պետք է իրար մոտ գույներ ընտրել. օրինակ, տաք նարնջագույն ու կարմիր` համադրված մոխրագույնի հետ։ Պատերի բեժ գույնը լավ լուսավորության դեպքում հիանալի տաք միջավայր է ստեղծում, իսկ ինտերիերի մեջ կարմրանարնջագույն շեշտադրումները դիզայնը պայծառ են դարձնում։

entrum-enq-xohanoci-kahuyq-9

tablica_sochetanii_cvetov
Գույների համադրության աղյուսակ

Ուշադրություն: Հաճախ, հակառակ բևեռներում գտնվող գույները, շատ վատ են համադրվում։ Օրինակ, չարժե օգտագործել նարնջագույնի ու մանուշակագույնի, կարմիրի և կանաչի համադրություններ։

Դեղին գույն

Առանձնակի ուշադրության է արժանի դեղին խոհանոցը։ Եթե որոշել եք դեղին կահույք պատվիրել, ապա ապակյա գոգնոցի վրա հիանալի լրացում կլինեն մուգ մոխրագույնն և բաց փիրուզագույնը։ Ինչպես նաև, ինտերիերի մեջ լավ կդիտվեն մետաղական մակերևույթները, օրինակ, փայլուն պողպատը։

Դեղին պատերը խոհանոցն ավելի լուսավոր և կենսուրախ են դարձնում, հատկապես հարմար է այն բնակարանների դեպքում, որտեղ խոհանոցը ոչ արևկող հատվածում է գտնվում և վատ է լուսավորված։ Ընդ որում, դեղինը, կարմրանարնջագույնն ու ծիրանագույնը ախորժակ են բացում։

Նարնջագույն

Հոգեբանները պնդում են, որ նարնջագույն պատերը էներգիա էին տալիս մարդուն, ուժերը վերականգնում են և տրամադրությունը բարձրացնում։ Նարնջագույն ինտերիերով խոհանոցում, հատկապես հաճելի է ձմռանը, երբ դուրսը մռայլ է, իսկ տանը մշտապես ամառային տրամադրություն է։ Նարնջագույնն ավելի ներդաշնակ է սևի ու շոկոլադագույնի հետ համադրած։ Տարածված են նաև մետաղական մակերևույթների, դեղնականաչավունի և սպիտակի համադրություններ։ Ի տարբերություն կարմիրի, նարնջագույն խոհանոցն ավելի քիչ է աչք ծակում։

Պայծառ գույնը համադրված չեզոք գույնի հետ

Դիզայնի մեջ պայծառ գույները կարելի է օգտագործել աքսեսուարների տեսքով, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է փոփոխել։ Օրինակ, կարող եք պատերը, հատակը և կահույքը չեզոք գույների մեջ անել, իսկ որպես շեշտադրում պայծառ ձևավորումներ անել` գորգի, ժամացույցի, աթոռների կամ գոգնոցի տեսքով 🙂

london_na_provode_interer_stilnoi
         Լոնդոնյան ոճով խոհանոց

Որպես կանոն, սպիտակ գույնը ասես կտավ լինի, որը կարող եք պայծառ աքսեսուարներով զարդարել։ Այսպիսի խոհանոցում բավական հաճախ կարելի է ոճը փոխել, եթե հինն արդեն հոգնեցրել է: Բայց, առավելագույն արդյունքի հասնելու համար, ողջ սպասքն ու մնացած իրերը պետք է նույն երանգի մեջ լինեն։

ընտրում-ենք-խոհանոցի-կահույք-5
      Պայծառ գորգն ու աթոռները ինտերիերին ուրախ տրամադրություն են հաղորդում

Ընտրում ենք խոհանոցի կահույք. կարմիրի և սևի համարձակ լուծումներ

entrum-enq-xohanoci-kahuyq-6
                                          Դասական մուգ կահույք և կարմիր գազօջախ

Պայծառ գույները հիանալի համադրվում են ոչ միայն ժամանակակից ոճի ինտերիերի հետ, այլև դասական: Օրինակ, դասական շոկոլադագույն խոհանոցային կահույքը շատ լավ համադրվում է կարմիր գազօջախի հետ, որը կահույքի գույնն ավելի խորն է դարձնում, իսկ չեզոք նախշազարդ գոգնոցը, ներդաշնակություն է տալիս։ Բայց այդպիսի գույները պետք է չափի մեջ օգտագործել, այլապես դա կարող է շատ շուտ հոգնեցնել։ Դիզայներները խորհուրդ են տալիս փոքր և վատ լուսավորություն ունեցող տարածքներում մուգ գույներ չընտրել, քանի որ դրանք դեպրեսսիայի և ճնշվածության զգացում են առաջացնում։ Սենյակը տեսողական մեծացնելու համար լավ կլինի բաց երանգներ օգտագործել:

Գույների սառը համադրություն

Առաջին տարբերակին հակադրվում է խոհանոցի ինտերիերում սառը երանգների օգտագործումը։ Նկարում պատկերված է սպիտակ պատերի հետ համադրած կանաչաերկնագույն երանգներով ինտերիեր։ Չնայած պատերի հագեցած գույնին, դիզայնը թեթև է և ձգող։

ընտրում-ենք-խոհանոցի-կահույք-3
                      Ինտերիերում կանաչի և երկնագույնի գեղեցիկ համադրություն

Ընտրում ենք խոհանոցի կահույք. կանաչ գույն

Շատերին է դուր գալիս խոհանոցում դեղնականաչավուն երանգի օգտագործումը։ Այն խոհանոցին թարմություն և մշտական գարնանային տրամադրություն է փոխանցում։ Սակայն, պետք է այդ գույնը չեզոք գույների հետ համադրել, որպեսզի ճնշող չդառնա: Օրինակ, կաթնագուգույնի ու սպիտակի և բաց կանաչավունի համադրություն, կամ բնական բաց գույնի փայտի գույնի հետ։

Ինտերիերում գույնի ճիշտ ընտրությունը հաճելի մթնոլորտ ստեղծելու, մոտիվացնելու համար կարևոր դետալ է։ Շարունակեք տարբեր համադրություններով փորձարկումներ անել, և ուշադիր եղեք առօրյա կյանքում Ձեզ շրջապատող գույների ընտրության հարցում։ Իսկ հնարավոր սխալներից խուսափելու համար դիզայն-նախագիծ մշակեք 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ