Յուրատեսակ տոնածառեր ինտերիերում

Վաղուց արդեն նորաձև է Ամանորի նախօրեին բնակարանը ձևավորել սեփական ձեռքի աշխատանքներով՝ ստանալով յուրօրինակ տոնածառեր: Դրանք երևակայության ու ստեղծագործական մտքի արդյունք են: Ահա մի քանի օրինակ, որոնք կոգեշնչեն ձեզ բնակարանում ստեղծելու հետաքրքիր ու չկրկնվող ինտերիեր:
տոնածառՅուրօրինակ տոնածառերը թույլ են տալիս դուրս գալ ամանորյա դեկորների ավանդական ընկալումներից ու սեփական ձեռքերով ստեղծել դեկորներ: Սկանդինավյան ոճի սիրահարների համար հիանալի տարբերակ է գրքի էջերով պատրաստված տոնածառը: Մի քանի հավելում և արտասովոր տոնածառ կստացվի, որից հաճույք կստանաք ոչ միայն դուք, այլև ձեր հյուրերը:
տոնածառ

Ամանորյա տոնածառի հետաքրքիր տարբերակ է էկո-տոնածառը՝ պատրաստված ամենապարզ նյութերից՝ ընդամենը մի քանի չոր ճյուղ ու խաղալիքներ: Ամենակարևորը շագանակագույնի, արծաթագույնի և սպիտակի ճիշտ համադրությունն է: Մեկ այլ՝ յուրօրինակ տարբերակ է ոչ հաստ գերաններից պատրաստված տոնածառը:
տոնածառԻնչպես գիտենք, լույսերը ամանորյա դեկորացիաների ամենակարևոր մասն են կազմում: Դրանց միջոցով բնակարանում ստեղծվում է տոնական ու կախարդական մթնոլորտ:
Ձմռան լիակատար տեսարան ստանալու համար կարելի է կիրառել սպիտակ գույնը, հատկապես՝ սպիտակ տոնածառի տեսքով: Պարզ, հասարակ, բայց միաժամանակ՝ գեղեցիկ ու շքեղ:

տոնածառ

Նախքան սեփական ձեռքերով տոնածառ պատրաստելը, փորձեք մտածել բնակարանի ոճին համապատասխան տարբերակ, այլապես ձեր աշխատանքը չի ունենա ցանկալի արդյունք: Մի վախեցեք փորձարարություններից ու նորարարություններից, տարբերվեք ձեր իսկ մտահղացումներով ու դեկորացիաներով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ