Զուգարանակոնք. ջրթափ բաքի փոխարինում և անսարքությունների վերացում

զուգարանակոնքի-կառուցվածքը-5

Եթե զուգարանում ջրթափ բաքը վնասվել է, իսկ սանտեխնիկ կանչելու հնարավորություն չունեք, ապա հոգ չէ, քանի որ կարող եք ինքնուրույն այդ հարցը լուծել։ Այս անգամ մենք կպատմենք սանտեխնիկան նորոգելու հիմնական կանոնների մասին։

Զուգարանակոնքի կառուցվածքը

Նախքան որևէ բան ձեռնարկելը պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատում ջրթափման համակարգը։ Յուրաքանչյուր մոդել երկու մասից է բաղկացած. զուգարանակոնքից և ջրթափման բաքից, որն աշխատում է հիդրոփականի սկզբունքով։ Լծակին (կոճակին) սեղմելով, խցանը բացվում է և ջուրը ծանրության տակ  խողովակասյան մեջ է դատարկվում։

Եթե բաքի կափարիչը հանեք` կտեսնեք ջրթափման բաքի սարքավորումը, որը բաղկացած է լողանից (поплавок), կապարակնիքից (пломбы) և լծակներից։ Զուգարանակոնքի ջրթափ բաքի մեխանիզմը, պայմանականորեն, կարող ենք 2 մասի բաժանել. ջուր հավաքելու համակարգ և ջրթափման մեխանիզմ։

Ջրհավաքման համակարգ

Ջրամատուցումը կարգավորող ամրանը մի քանի տեսակ է լինում.

Երբ ջրամատուցումը կողքից է գալիս (ամրանը վերևն է տեղադրված)։ Այս մեխանիզմը էժան է, բայց շատ է աղմուկ հանում։ Ազմուկը նվազեցնելու նպատակով խողովակ են ամրացնում, որը ջուրը դեպի ներքև է մատուցում։

zugaranakonqi-karucvacqe-1
                Ջրթափման բաք. կողային ջրամատռուցմամբ մեխանիզմ

zugaranakonqi-karucvacqe-2

Ջուրը թափվելու համար, պետք է կամ կոճակին սեղմել, կամ էլ կոթից վերև քաշել։ Առավել տարածված է լծակով կոճակային տարբերակը, որը պատկերված է նկարում։ Քողարկված բաքով զուգարանակոնքի դեպքում, այդ կոճակը պատին է հարմարեցված։ Այդ իսկ պատճառով, կախովի զուգարանակոնքը նորոգելը բարդ է։

Կոճակային մեխանիզմը կարող է 1 կամ 2 ռեժիմով լինել։ 2 ռեժիմի ջրթափման դեպքում 2 կոճակ է. մեկը ջուրը ամբողջությամբ է դատարկում, մյուսը` կիսով չափ, ինչը թույլ է տալիս ջուրը տնտեսել։

zugaranakonqi-karucvacqe-3
  Կոճակային ջրթափման մեխանիզմ

Նորոգման նախապատրաստում

Նախևառաջ, պետք է մեխանիզմը զննել, որպեսզի հասկանաք թերություններ կան թե ոչ: Դրա համար պարզապես կափարիչը բացեք։ Սովորաբար այն ջրթափման կոճակով է ֆիքսվում։ Կոճակը պետք է պարզապես պտտեցնել, կամ հանել և ամրակման պտուտակը պտտեցնել։ Նախքան զուգարանակոնքի բաքը նորոգելը, անպայման ջրամատուցումն անջատեք։

Դետալների փոխում և ամրակում

Կափարիչը բացելուց հետո 1,5-2 սմ տրամագծով մի քանի անցք կնկատեք (կարող է մեկ անցք լինել)։ Դրանցից մեկում պետք է թաղանթավոր փականով լցնող ամրան լինի, որը բաքը դատարկ լինելու դեպքում ջուր է մատուցում, իսկ լիքը լինելու դեպքում՝ հակառակը։ Լողանն անհրաժեշտ է ջրի մակարդակը կարգավորելու համար, եթե ջուրը քիչ է լցվում, կարող եք կարգավորումներ տալ, որ ավելի շատ լցվի։

Թաղանթի ծառայության ժամկետը կախված է ջրի ֆիլտրներից (մաքրման սարք)։ Եթե ֆիլտր չունեք, ապա մեխանիզմը լավ կլինի փոխել։ Հաճախ, զուգարանակոնքի ջրթափման բաքը նորոգելու համար պետք է դետալներն ամբողջությամբ փոխել։ Այդ դեպքում կարևոր է անհրաժեշտ տրամագծով խողովակներ գնել, որոնք, սովորաբար, 10, 15 մմ են լինում, ինչպես նաև 1/3 և 1/2 դյույմ։

Փոխարինելիս, պետք է հերմետիկ կցվածք անել, այդ իսկ պատճառով ամրակումից առաջ խտարար ներդիր դրեք։ Ամրանը բաքի հետ մանեկով է ձգվում, իսկ շատ ձգելու դեպքում կարող են ճաքեր առաջանալ։ Մնացած ազատ անցքերի մեջ դեկորատիվ խլացուցիչներ են դրվում։ Անհրաժեշտության դեպքում, ջրամատուցման դիրքը կարելի է փոխել։ Եթե խլացուցիչը պարզապես անցքի մեջ է դրվում` առանց մանեկի, ապա խտարարներ նախատեսված չեն, իսկ դա նշանակում է, որ փչանալու դեպքում ջուրը դուրս է ծորալու։

Բաքի հատակին զուգարանակոնքին ամրանալու համար անցքեր կան։ Զուգարանակոնքին ամրացնելու համար արույրից (латунь) կամ չժանգոտվող պողպատից հեղույսներ (болт) են անհրաժեշտ։ Սովորական մետաղական ամրակը պլաստիկից դիմացկուն է, սակայն շուտ է ժանգոտում, ամրացնելուց առաջ պետք է պարտադիր տափօղակներ կամ ռետինե ներդիրներ հագցնել։

Ջրթափման բաքի փակիչ ամրանը ամրանում է ներդիրի միջոցով` ագուցիկ տափողակով։

Ջրթափման բաքի անսարքություններ

Սովորաբար, ամենաշատ հանդիպող անսարքություններից է անընդհատ լցվող և բաքից դուրս հոսող ջուրը։

Դրա պատճառները կարող են լինել.

  • Լողանի ծռվածքը,
  • լողանի մեխանիզմի չաշխատելը,
  • փակիչ ամրանի ոչ կիպ հագնելը, հին ռետինե խտարարը։

Լողանի ծռվածքի դեպքում, պարզապես պետք է կափարիչը բացել և լողանն ուղղել։ Փակիչ ամրանը նույնպես երբեմն տեղից դուրս է գալիս, անհրաժեշտություն է առաջանում այն ուղղելու։

Հաջորդ խնդիրն անընդհատ լցվող ջուրն է։ Մեխանիզմը ստուգելու համար լողանը մինչև վերջ վերև ձգեք, եթե ջուրը չի դադարում լցվել, նշանակում է լողանի մեխանիզմը փոխելու կարիք կա։

Հաջորդ խնդիրը հին ռետինե ներդիրն է։ Ձեռքով փականի վրա սեղմեք, եթե խնդիրը լուծվում է, նշանակում է ռետինե խտարարը փոխելու կարիք կա։ Երբեմն այդ խնդիրը թեթև մեխանիզմն է։ Այդ պարագայում, մի քիչ ծանր բան դրեք վրան և խնդիրը կլուծվի։

Երբեմն անսարքությունը կարող է մաշված լողանի արդյունք լինել. հերմետիկությունը խախտվում է։ Ջրթափ բաքի ամրանը փոխեք, կամ ինքնուրույն վերանորոգեք` անցքը հերմետիկով, սոսնձով, տաքացրած պլաստիկով կամ ձեռքի տակ եղած ցանկացած միջոցով մշակելով։

Սովորաբար, նորոգումը ավարտվում է ամրանի փոխարինմամբ, իսկ դա կարելի է ինքնուրույն անել՝ առանց վարպետի։ Կարևոր է ամրանը լինի որակյալ և համապատասխան չափի, որպեսզի բաքում լցվող և դատարկվող ջրի կաթոցները չխանգարեն։

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ